Warning: Creating default object from empty value in /home/aecups/public_html/components/com_k2/models/item.php on line 614

Armen Electric Co. կազմակերպությունը տրամադրում է բարձրորակ UPS-ներ նախատեսված ցանկացած տիպի համակարգիչների կամ էլեկտրանային համակարգերի, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունների, խոշոր առևտրի կենտրոնների, արդյունաբերական, հեռահաղորդակցման, կառավարական և բժշկական կառույցների համար: Մնեք ունենք UPS-ների և կայունացնող համակարգերի լայն ընտրանի՝ իրենց մի շարք ծրագրային տարբերակներով:
Այս ապրանքները մատչելի են ցանցից դուրս, առցանց ինտերակտիվ և առցանց տեխնոլոգիաներով: Կազմակերպությունը նաև տրամադրում է անհատական լուծումներ, այդ թվում էներգետիկ քարտեզագրման աշխատանքներ, տեղանքի և հոսանքի ուժգնության զննում:

Կազմակերպության մասին

Կազմակերպությունը հիմնադրվել է 1980թ-ին և հանդիսանում է էլեկտրասնուցման միջոցների առաջատար արտադրող, որը աչքի է ընկնում իր արտադրած ապրանքների բարձր որակով: Վերջինս համապատասխանելով միջազգային չափանիշներին, ծառայում է գլոբալ շուկային երաշխավորելով անվտանգություն և հուսալիություն: Մեր գլխավոր գրասենյակը գտնվում է Իրանում, Թեհրան, հովանավորելով ամբողջ պետության տարածքում գործող կազմակերպության մի շարք մասնաճյուղեր:

Ինչո՞վ ենք մենք զբաղվում

Armen Electric Co. կազմակերպությունը UPS մարկետինգի ոլորտում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ունի: Մեր փորձառու մասնագետներով համալրված թիմը գոհացնում է բազմաթիվ հաճախորդների՝ նախարարությունների, բանկերի, քաղաքապետարանների և այլ մասնավոր ընկերությունների: Մեր բանիմաց վաճառքի թիմը պատրաստ է առաջարկել Ձեզ ամենալավ միջոցները և ծառայությունները:

Որակ: Armen Electric Co. կազմակերպությունը հավատարիմ է որակյալ ապրանքներ և ծառայություններ մատուցելու իր նպատակին և դրանով գոհացնում է իր բոլոր հաճախորդներին:
Նորամուծություն: Armen Electric Co. կազմակերպությունը իր ծառայությունները բարելավելու համար մշտապես մշակում է նոր գաղափարներ, մեթոդներ, զարգացման ծրագրեր, նախագծում է նոր ապրանքներ:
Պատասխանատվություն: Armen Electric Co. կազմակերպությունը պատասխանատու է աշխատանքի որակի համար: