UPS ձեռք բերելու պատճառները

Էլեկտրոէներգիայի խափանում – 28% համակարգիչների անսարքության պատճառ հանդիսանում է էլեկտրոէներգիայի խափանումը:

Աշխատանքային ժամերի կորուստ - կազմակերպությունների մեծ մասին մի ամբողջ օր, երբեմն էլ մեկ շաբաթ է պահանջվում, որպեսզի վերականգնեն Էլեկտրոէներգիայի խափանման պատճառով գոյացած վնասները:

Միլիոնների հասնող եկամուտի կորուստ – հոսանքի խափանման պատճառով կազմակերպությունների 33%-ը կորցնում է £10000-250000, 20%-ը՝ £250000 – 1 միլիոն, 15%-ը՝ ավելի քան £1 միլիոն:

Համակարգչային անսարքությունները սովորական երևույթներ են – 450 առաջատար կազմակերպություններից յուրաքանչյուրը ամեն տարի մոտավորապես 9 համակարգչային անսարքություն է ունենում:

Հոսանքի խափանումները վկայում են նրա մասին, որ ցանցը վերանորոգման կարիք ունի – ցանցային համակարգի վերանորոգումը կարող է տևել մինչև 48 ժամ:

Արժեքավոր ինֆորմացիայի կորուստ, արդյոք ինֆորմացիան կարո՞ղ է վերականգնվել – Տվյալների վերականգնման համար կարող են պահանջվել օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ: Երբեմն ինֆորմացիան վերականգնման ենթակա չէ , օրինակ՝ CAD կամ գրաֆիկական այլ ծրագրերում, որտեղ աշխատանքի բնօրինակը երբեք չի վերականգնվում:

Պատվերների կորուստ – մինչ կազմակերպությունը փորձում է հոսանքի խափանման հետևանքները շտկել, վաճառքի գործընթացը կարող է ընդհատվել:

Կազմակերպության հեղինակությունը – ապահովագրական ընկերությունները չեն ծածկում շուկայական մասնաբաժնի կորուստը և կազմակերպությունների վնասված հեղինակությունը:

Հայցերի դիտարկման դանդաղ գործընթաց – վթարներից հետո ապահովագրական հայցերի դիտարկումը երկար ժամանակ է պահանջում:

Կազմակերպության գոյատևում – կազմակերպությունների 90%-ը, որոնք կանգնում են համակարգչային խնդիրների առաջ և չեն ունենում գոյատևման ծրագիր, 18 ամիսների ընթացքում դուրս են մնում բիզնեսից: (Աղբյուր՝ Price Waterhouse):